Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Խաք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի («Արարատյան» ապրանքանիշ) արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Քաղցրաշեն) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝ – արտադրական շինության նախագծումը, կառուցվածքը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, – հատակների մակերևույթները, պատերը, առաստաղները չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, – արտադրական շինության դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, – թափոնները չեն տեղադրվել բացառապես այդ թափոնների և աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում։ ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:



