ՃՏՊ Քասախ գյուղում․ կա տուժած

Ապրիլի 25-ին, ժամը 22։14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ կոնյակի գործարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով