ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին։ Ինչպես տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, դիմելու հրավիրվում են այն մասնագետները, ովքեր ավարտել են աշխարհի լավագույն 200 համալսարաններից մեկը` ըստ QS World University Rankings, Times Higher Education (THE) կամ Academic Ranking of World Universities (ARWU, Shanghai Ranking) միջազգային վարկանիշների և ունեն ղեկավար աշխատանքի փորձ։ Ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այլընտրանքային՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 25-ը։ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Կառավարությունը շարունակում է պետական ծառայության ղեկավար պաշտոններում ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ ձևավորելով պրոֆեսիոնալ, մրցունակ և արդյունքահեն պետական կառավարման համակարգ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9746

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով