Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

«Դավիթ 77» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մաշտոցի 3) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնց։ Նշվում է, որ հատակների մակերևույթները վնասված են եղել, հեշտորեն չեն լվացվել, ախտահանվել, ցամաքեցվել, պատերի մակերևույթները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից։ Սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով