Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Աշոտ Հարությունյանին պատկանող կաթնամթերքի («Գանձակ կաթ» ապրանքանիշ) արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Գանձակ բնակավայր) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Փորձաքննության ներկայացված «Պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով