Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Վենեսուելայի իրավասու նախագահ Դելսի Ռոդրիգեսը հուլիսի 1-7-ը ազգային սուգ է հայտարարել երկրում՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակին։ Նա համապատասխան գրառում է կատարել սոցիալական ցանցում։ «Որոշել եմ այսօրվանից յոթօրյա ազգային սուգ հայտարարել զոհերի հիշատակին»,- հայտնել է Ռոդրիգեսը։ Նա ընդգծել է, որ Վենեսուելան խորապես սգում է ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվածների համար, ցավակցում է զոհվածների ընտանիքներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին և աջակցում անհետ կորածների ընտանիքներին ու տուժած համայնքներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9657

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով