Կոլումբիայում ապստամբները ռումբ են պայթեցրել Պանամերիկյան մայրուղու վրա. զոհվել է 14 մարդ

Կոլումբիայում Պանամերիկյան մայրուղու վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Պայթյունը տեղի է ունեցել Կոլումբիայի հարավ-արևմուտքում գտնվող Կաուկա դեպարտամենտում. ռումբը պայթել է մայրուղով ավտոբուսի անցնելու պահին։ 14 զոհվածներից բացի, վիրավորվել է առնվազն 38 մարդ։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հարձակման մեջ մեղադրել է ձախակողմյան Խայմե Մարտինես խմբավորման ապստամբներին։ Խայմե Մարտինեսը ծայրահեղ ձախակողմյան FARC-ի նախկին մարտիկներից կազմված խումբ է, որը ավելի քան 50 տարի զինված պայքար է մղել կառավարության դեմ։ 2016 թվականին FARC-ը համաձայնել է զինաթափվել և վերածվել օրինական քաղաքական շարժման, սակայն որոշ անդամներ հրաժարվել են զենքը վայր դնել և շարունակել են գործել նոր, ավելի փոքր խմբերով։ Կոլումբիայում նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 31-ին։ Այս ֆոնին արմատական ​​խմբավորումները զգալիորեն ավելացրել են հարձակումները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով