«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմով ժողովրդին ահաբեկելու մասին հայտարարություններին, ասաց. «Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին վախեցնում է պատերազմով, շանտաժ է անում: Պատերազմից վախեցող մարդիկ, սակայն, թող հիշեն՝ ինչ է եղել վերջին 8 տարիների ընթացքում, և ինչ է եղել դրանից առաջ: Մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ այսօր Արցախն ու Հայաստանի զգալի տարածքներ Ադրբեջանի օկուպացիայի տակ են: Սա՞ է խաղաղությունը: Երբ մի կողմը հրաժարվում է ինքն իրեն պաշտպանելուց, դիմադրելուց, մյուս կողմը պատերազմելու կարիք այլևս չունի: Պատահական չէ, որ Ալիևն ասաց՝ Երևան մենք տանկերով չենք մտնելու, այլ մարդատար ավտոմեքենաներով… Թող մարդիկ փաստերը նայեն՝ որտե՞ղ են այսօր ադրբեջանցիները, և որտե՞ղ էին մինչև 2018 թվականը:



