Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել

Հունիսին գերմանական Deutsche Bahn ընկերության հեռահար գնացքների ճշտապահությունը հասել է տարվա հակառեկորդին՝ կազմելով ընդամենը 52,6% (մայիսի 61,1%-ի համեմատ)։ Ընկերությունը թերացումները բացատրում է հունիսի երկրորդ կեսին գրանցված անոմալ շոգերով, որոնք լրջորեն խաթարել են երթևեկության գրաֆիկը։ Տարածաշրջանային գնացքների դեպքում իրավիճակն ավելի բարվոք է (86,4% ճշտապահություն), սակայն ընդհանուր պատկերը մնում է մտահոգիչ։ Ըստ Deutsche Bahn-ի ղեկավարության՝ ընկերության նպատակային 80%-անոց ճշտապահության ցուցանիշին հասնելու համար կպահանջվի մինչև 2035 թվականը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9761

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով