Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

Երևանի կենդանաբանական այգում այցելուներն արդեն կարող են տեսնել վայրի կատվազգիների յուրահատուկ ներկայացուցիչներին՝ մանուլներին՝ Մանոյին և Նանոյին։ Այգուց տեղեկացրին, որ մանուլը Հայաստանի կենդանական աշխարհի համար ևս առանձնահատուկ նշանակություն ունի։ «Նախկինում այն հանդիպել է նաև Հայաստանում, սակայն երկար ժամանակ տեսակի վերաբերյալ նոր տվյալներ չեն եղել, և այն համարվել է հանրապետությունում անհետացած։ Ներկայումս իրականացվում են հետազոտական աշխատանքներ՝ մեր երկրում նրա ներկայությունը բացահայտելու և նոր գրանցումներ արձանագրելու նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով