Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային` երկրի վրա արձակելով ավելի քան 70 հրթիռ և գրեթե 500 անօդաչու: Կիևում զոհերի թիվը հասել է 20-ի: 85 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Հաղորդվում է, որ ուղիղ հարվածի տակ է հայտնվել 20 բնակելի շենք: Կիևում հուլիսի 3-ը սգո օր է հայտարարվել: Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակումից 7-ամյա աղջիկ է զոհվել, 4 մարդ վիրավորվել է: Խարկովում կա 1 զոհ: Եվս 3 մարդ վիրավորվել է Սումիում: Ռուսական հարձակումից առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բնակիչներին նախազգուշացրել էր զանգվածային հարվածի հնարավորության մասին: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Կիևի մարզում թիրախավորվել են ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները, իսկ այլ մարզերում՝ ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները: Գերատեսչությունը հարվածները որակել է որպես պատասխան Կիևի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների: Ուկրաինան էլ հայտարարել է, որ Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզում հարված է հասցրել «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարաններից մեկին, որտեղ հրդեհ է բռնկվել:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9657

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով