Ինչպես հայ կանայք պահեցին ընտանիքն ու ինքնությունը. ասեղնագործությունը՝ փրկօղակ

Երբվանի՞ց են հայ կանայք զբաղվել ասեղնագործությամբ, ի՞նչ նշանակություն է այն ունեցել, ինչպե՞ս են ասեղնագործության շնորհիվ փրկվել կյանքեր։ Այս մասին զրուցել ենք ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանի հետ։ – Երբվանի՞ց են հայերը զբաղվել ասեղնագործությամբ։ – Ասեղնագործությունը հնագույն ծագում ունի։ Քանի որ օրգանական նյութ է, թելը, կտորը շատ շուտ են քայքայվում, և մենք դրա հնագույն օրինակները չունենք փաստագրված, բայց կան սկզբնաղբյուրներ, որոնք փաստում են, որ ասեղնագործությունը հայերի մեջ գոյություն ունի մի քանի հազար տարի։ Բոլոր դեպքերում հայերեն թարգմանված առաջին գրքում՝ Աստվածաշնչում, ասեղնագործությունն արդեն որպես տերմին գոյություն ունի, և դա նշանակում է, որ հայտնի է եղել։ Գերազանցապես կանանց զբաղմունք է եղել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով