Պակիստանի հարավ-արևմուտքում 48 ուղևորի տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը, որի հետևանքով 40 մարդ է զոհվել: Եվս 8 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Dawn թերթը՝ վկայակոչելով պաշտոնյաների: Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստանի և Խայբեր Պախտունխվայի նահանգների սահմանի լեռնային շրջանում: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես հայտնել են ոստիկանությունում, ավտոբուսը մեկնել է Բելուջիստանի նահանգի մայրաքաղաք Քվետայից 36 ուղևորով և ուղևորվել Խայբեր Պախտունխվայի նահանգի մայրաքաղաք Փեշավար: Ճանապարհին ուղևորներ են ավտոբուս նստել խափանված մեկ այլ ավտոբուսից: Երկու նահանգների սահմանը հատելուց անմիջապես հետո ավտոբուսն ընկել է կիրճը:



