Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ծայրահեղ շոգից տուժած Նյու Յորքի քաղաքային իշխանությունները բնակիչներին տարբեր լեզուներով, տեղեկացնում են այն վայրերի մասին, որտեղ հնարավոր է զովանալ։ Չորեքշաբթի օրվանից քաղաքը հայտնվել է վտանգավոր շոգի ալիքի ազդեցության տակ։ Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը մինչև շաբաթ կարող է հասնել +44°C-ի։ Ներկայումս քաղաքում ջերմաչափերի ցուցմունքները մոտենում են +38°C-ի։ Աննոմալ բարձր ջերմաստիճանի հետևանքով քաղաքի որոշ փողոցներում ասֆալտը սկսել է հալվել։ Ճանապարհածածկույթն այնքան է փափկել, որ այն հնարավոր է վնասել նույնիսկ ձեռքով։ Շոգի հետևանքները մեղմելու նպատակով քաղաքային իշխանությունները բացել են հատուկ «զովացման կենտրոններ»՝ օդորակիչներով ապահովված տարածքներ, որոնք գործում են գրադարաններում, համայնքային կենտրոններում և այլ հասարակական շենքերում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով