Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Եվրոպական միության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցությունները տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման շուրջ համագործակցությունը նոր փուլ են բարձրացրել։ Այս մասին Մարթա Կոսը նշել է X-ի իր միկրոբլոգում գրառման մեջ: «Ես հենց նոր եմ վերադարձել Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մենք փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ մեր աշխատանքը տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային և էներգետիկ երթուղիները»,-իր գրառման մեջ նշել է Մարթա Կոսը։ Նա նաև հավելել է, որ ընդլայնումն ու կապակցվածությունը միասին են առաջ ընթանում, և երկուսն էլ նպաստում են Եվրոպայի կայունությանը, բարգավաճմանն ու անվտանգությանը: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին հուլիսի 2-ին այցելել էր Հայաստան:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9690

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով