Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում հանդիպել է Իրաքի Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Նեչիրվան Բարզանին: «Մենք մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև ընդգծեցինք երկխոսության և դիվանագիտության կարևորությունը տարածաշրջանային կայունության վերականգնման և պահպանման գործում»,-նշել է Նեչիրվան Բարզանին:



