Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին զանգվածային հարվածները շարունակելու հրաման է տվել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ Պուտինը նման հայտարարություն է արել ՌԴ զորքերի հրամանատարական կետերից մեկում զինվորականների հետ հանդիպման ժամանակ: Պուտինն այս հայտարարությունն արել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերջին շրջանում ՌԴ տարածքի խորքում ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու ֆոնին: ՌԴ նախագահը շեշտել է, որ անհրաժեշտ է համապատասխան արձագանք տալ ուկրաինական կողմի հարվածներին՝ խնդրելով զինվորականներին այս համատեքստում հանդես գալ առաջարկներով: Ռուսաստանի նախագահը զորահրամանատարների առջև խնդիր է դրել անշեղորեն կատարել իրենց առջև դրված բոլոր նպատակները՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի մշակած պլանին համապատասխան։ Նա վստահություն է հայտնել, որ ՌԴ զորքերը կհասնեն Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» բոլոր նախանշված նպատակներին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9703

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով