Սպիտակ տան ընթրիքի ժամանակ կրակnցներ արձակած անձը բազմաթիվ խնդիրներ է ունեցել կյանքում. Թրամփ

Սպիտակ տան ընթրիքի ժամանակ կրակnցներ արձակած անձը բազմաթիվ խնդիրներ է ունեցել կյանքում, հանդես է եկել ընդդեմ քրիստոնեության հայտարարել է Թրամփը։ Հայտնում է Ռիա Նովոստին։ ԱՄՆ նախագահը նշել է, որ միջադեպից հետո իրեն լավ է զգում։ «Ես լավ եմ։ Շատ առումներով շատ տխուր երեկո էր»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ Մելանյա Թրամփը, որը նույնպես ներկա էր ընդունելությանը, իրեն լավ է զգում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել Washington Hilton-ում, Սպիտակ տան Ասոցիացիայի անդամների ընթրիքին: Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, ինքն էլ վիրավորվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով