Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի (ALADI) գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուի հետ։ Այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ALADI-ում Հայաստանի դիտորդի կարգավիճակի ընձեռած հնարավորությունները՝ լատինամերիկյան տարածաշրջանի երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման և խորացման համատեքստում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9726

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով