Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն Ռեզան Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Սայիդ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը Իսլամաբադի հետ պաշտպանության ոլորտներում։ Հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Նշվում է, որ Պակիստանի բանակի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը երախտագիտություն է հայտնել Իսլամաբադի սկզբունքային դիրքորոշումների համար՝ Իրանի Իսլամական Հանրապետությանն աջակցելու հարցում։ Նա ընդգծել է երկու երկրների միջև պաշտպանական և անվտանգության համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների ձևավորումը և սիոնիստական ​​ռեժիմի սպառնալիքների դեմ համատեղ դիմակայությունը։ Պակիստանի բանակի հրամանատարը, որը Թեհրանում է գտնվում հանգուցյալ հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար, գնահատել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուրընկալությունը, ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը, ժողովրդին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9635

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով