Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը չեղարկել է ծրագրված այցը Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի ոստիկանապետերի 2026 թվականի գագաթնաժողովին: Որոշումը կայացվել է նախատեսվող բողոքի ակցիաների և իրավապաշտպան խմբերի՝ նրան հետաքննելու ու ձերբակալելու կոչերից հետո: «Haaretz»-ը հիշեցնում է, որ անցած ամիս ևս Բեն-Գվիրի՝ ԱՄՆ նախատեսված մասնավոր այցը չեղարկվել էր։ Ըստ տեղեկությունների՝ պատճառը վիզայի հետ կապված խնդիրներն էին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9635

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով