Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ կառուցված Վեդիի ջրամբարի, որը ՀՀ անկախության տարիներին կառուցված առայժմ միակ նման կառույցն է, ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում: Այն լցվում է Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով։ Ինչպես տեղեկանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, ընդհանուր 29,4 միլիոն խմ տարողությամբ ջրամբարում արդեն լցվել է 11,6 միլիոն խմ ջուր։ «Ջրամբարում կամբարվի 29.4 մլն խորանարդ մետր ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել Արարատի մարզի 11 բնակավայրի 3220 հեկտար հողատարածք։ Ջրամբարի կառուցման արժեքը կազմել է 60 միլիոն եվրո։ Բացի ջրամբարի ծախսից ևս 30 միլիոն եվրո ծախսվել է Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների, ջրի փոխադրման և ոռոգման համակարգի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 միլիոն եվրո, որը հատկացրել են ՀՀ կառավարությունը և Ֆրանսիական զարգացման գործակալությունը»,-տեղեկացնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9918

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով