9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը: Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։ «ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը, ըստ որի, 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. 1. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` 64 պատգամավոր, 2. Ուժեղ Հայաստան դաշինք` 29 պատգամավոր, 3. Հայաստան դաշինք` 12 պատգամավոր»,- գրել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9636

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով