Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել

Նիդեռլանդներում երկու մարդ կոմայի մեջ է հայտնվել համացանցից ձեռք բերված կեղծ նիհարեցնող ներարկումներ օգտագործելուց հետո։ Դեպքերից հետո բժիշկները, հիվանդանոցներն ու առողջապահական մարմինները շտապ նախազգուշացում են հրապարակել՝ կոչ անելով չգնել նման դեղամիջոցներ անօրինական վաճառողներից։ Տուժածներից մեկը 54-ամյա տղամարդ է, որը նախկինում ճարպակալման բուժման համար դեղատոմսով դեղամիջոցներ էր օգտագործում։ Սակայն դրանց պակասի պատճառով նա համացանցից պատվիրել էր, իր կարծիքով, նույն ազդեցությունն ունեցող դեղամիջոց։ Երկրորդ տուժածը 47-ամյա կին է։ Երկուսն էլ ներարկումն ինքնուրույն կատարելուց անմիջապես հետո կորցրել են գիտակցությունը և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Լաբորատոր հետազոտությունը պարզել է, որ ներարկիչների պարունակությունը չի համապատասխանել նշված բաղադրությանը։ Սեմագլուտիդ պարունակող նիհարեցնող դեղամիջոցի փոխարեն դրանց մեջ եղել է ինսուլին։ Այս վտանգավոր վիճակը հանգեցրել է ցնցումների, կոմայի, գլխուղեղի անդառնալի վնասման։ Այն կարող է հանգեցնել նաև նույնիսկ մահվան, եթե ժամանակին բժշկական օգնություն չցուցաբերվի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով