Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ» միջազգային համաժողովի շրջանակներում Եկատերինբուրգում կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այդ մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։ Միշուստինը հանդիպումներ կունենա նաև Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինի և Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևի հետ։ Հուլիսի 6-9-ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կանցկացվի «Իննոպրոմ» արդյունաբերական համաժողովը։



