Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել

Հուլիսի 4-ին՝ ժամը 15։43-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան տանող ավտոճանապարհին այրվում է բեռնատար։ Այդ մասին հայտնում է Փրկարար ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: May be an image of car and text Պարզվել է, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին այրվում է Scania մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով։ May be an image of train and text Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։44-ին, մարվել՝ 18։06-ին։ Այրվել են բեռնատարը, բեռնված ութ ավտոմեքենայից չորսը՝ ամբողջությամբ, երկուսը՝ մասամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով