ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է՝ 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր։ Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար։ Տարեկան մինչև 14% տոկոսադրույք, որի 12 տոկոսային կետը կվճարի պետությունը։ Մարման ժամկետ՝ մինչև 18 ամիս։ 12 ամիս արտոնյալ ժամկետ՝ մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսների համար։ Դիմումները պետք է ներկայացվեն ֆինանսական կառույցներին՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ Հարցերի դեպքում զանգահարել՝ 81-40։



