Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 5-ի գիշերը մայրաքաղաք Կիևի դեմ Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 11 քաղաքացի։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Տելեգրամ»-ի իր էջում գրել է, որ հարվածներից վիրավորվել է 46 մարդ։ 27-ը հոսպիտալացվել են, նրանց շարքում երեքը երեխաներ են։ Կլիչկոն հաստատել է, որ մայրաքաղաքի չորս թաղամասերում գրանցվել են ավերածություններ և վնասներ։ Ամենաշատը տուժել է Պոդոլսկի շրջանը։ Մեկ շենքում ավերվել են հինգերորդից մինչև իններորդ հարկերի բնակարանները։ Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Կիևին և Կիևի շրջանին։ Ռուսական կողմից պնդել են, որ ուկրաինական տարածքում թիրախավորվել են ռազմական արդյունաբերության, վառելիքի և էներգետիկայի օբյեկտները, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ։ Միևնույն ժամանակ, ՊՆ-ից հայտնել են, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջաններում չեզոքացրել են ուկրաինական 519 ԱԹՍ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով