Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը

Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ CBD COP17 Armenia-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։ «Մինչև համաժողովի մեկնարկն այս հարթակում կհրապարակվեն COP17-ի նախապատրաստական աշխատանքների, կարևոր իրադարձությունների, միջազգային համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակում իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ ամենաթարմ տեղեկությունները։ Համաժողովի օրերին պաշտոնական էջը կդառնա Կապույտ և Կանաչ գոտիներից օպերատիվ տեղեկատվության հիմնական հարթակը՝ ներկայացնելով բանակցությունների ընթացքը, պաշտոնական հայտարարությունները, ընդունվող որոշումները, միջոցառումները և օրվա կարևորագույն իրադարձությունները։ Պաշտոնական էջում նաև կբացահայտվեն Հայաստանի կենսաբազմազանությունը, բնապահպանական առաջնահերթությունները և մեր երկրի ներդրումը կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղման գործում»,- ասվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9617

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով