Առկա են լուրջ վտանգներ. Գյումրու համայնքապետարանը զգուշացնում է

Վարդավառի տոնի կապակցությամբ Գյումրու համայնքապետարանը հորդորում է ցուցաբերել բարձր պատասխանատվություն և խստորեն խուսափել քաղաքի բոլոր ջրավազաններ ու շատրվաններ մուտք գործելուց։ «Մասնավորապես՝ ​«Մայր Հայաստան» հուշահամալիրի կասկադ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ, Վարդանանց հրապարակ և հարակից տարածքներ։ ​Տեղեկացնում ենք, որ քաղաքի ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ, որոնք անմիջական սպառնալիք են ձեր կյանքի ու առողջության համար: ​Խնդրում ենք հետևել անվտանգության կանոններին և տոնը նշել միայն դրա համար նախատեսված ու անվտանգ վայրերում»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով