2026 թվականի հունվար–մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ-ի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 0,2%-ով։ Աճ է գրանցվել նաև մի շարք անդամ երկրների տնտեսություններում․ Ղրղզստանում՝ 14,9%, Հայաստանում՝ 11,9%, Ղազախստանում՝ 2,2%։ Միաժամանակ, կազմակերպության մամուլի ծառայությունից նշվում է՝ հաշվետու ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում ծառայությունների արտադրության ծավալն աճել է 0,5%-ով։



