Անդրանիկ Քոչարյանն ու Սատու Կոյվուն քննարկել են պաշտպանության ոլորտի բարեփոխումները

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին: Ողջունելով հյուրին՝ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում եւ տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից՝ ընդգծելով, որ առաքելությունը հնարավորություն է տվել մոտենալու խաղաղությանը: Իր հերթին Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության մանրամասներ, կարեւորել ՀՀ տարբեր մարմինների, մասնավորապես՝ օրենսդիր մարմնի հետ համագործակցության խորացումն ու ամրապնդումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, ԹՐԻՓՓ նախագծին, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, տարածաշրջանում կայունության ապահովմանն առնչվող հարցերի: Անդրադարձ է եղել ոլորտում իրականացված բարեփոխումներին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով