Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։ «Այս օրերին արդեն երթևեկամասում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի»,-տեղեկացնում են դեպարտամենտից։



