ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ Իրանը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող նավերի. Axios

Իրանցի զինվորականները հուլիսի 6-ի երեկոյան առնվազն երկու հրթիռ են արձակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։ Ըստ հրապարակման՝ Թեհրանի հարվածները սպառնում են խախտել հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որով Իրանը համաձայնել է դադարեցնել հարձակումները Հորմուզի նեղուցում։ Axios-ը կանխատեսում է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, պատասխան հարվածներ կհասցնի իրանական թիրախներին։ Իր հերթին, Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը (UKMTO) հայտնել է, որ հուլիսի 6-ին Հորմուզի նեղուցով՝ Օմանի ափերի երկայնքով դեպի հարավ ուղևորվող լցանավը անհայտ արկի հարվածի է ենթարկվել, ինչը հրդեհ է առաջացրել։ Տուժածներ չկան։ Axios-ի աղբյուրների համաձայն՝ իրանական հրթիռը հարվածել է նաև երկրորդ առևտրային նավի։ Երկու նավերն էլ զգալի վնասներ են կրել, սակայն զոհեր չկան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9635

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով