Հայ սահմանապահները ԱՄՆ-ում ծանոթացել են Մեքսիկայի հետ սահմանին Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչները մեկնել են Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին և քննարկելու ընթացիկ համագործակցությունը։ Ինչպես տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները եղել են մայրաքաղաք Վաշինգտոնում, Էլ Պասոյում (Տեխաս) և Արտեսիայում (Նյու Մեքսիկո)՝ հնարավորություն ունենալով տեսնել Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքը Մեքսիկայի հետ սահմանին։ Նաև այցելել են ԱՄՆ սահմանային պարեկների ակադեմիա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով