ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում, որտեղ նրան դիմավորել են թուրք պաշտոնյաներ։ Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է ԱՄՆ նախագահի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Սպասվում է նաև, որ Թրամփը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի և կմասնակցի ՆԱՏՕ-ի առաջնորդների աշխատանքային նիստերին։



