ԱՄՆ-ն Ֆիլիպիններին թույլատրել է մինչև մայիսի 16-ը նավթ գնել Ռուսաստանից

ԱՄՆ-ն բավարարել է Ֆիլիպինների խնդրանքը՝ երկարաձգելու ռուսական նավթ և նավթամթերք գնելու թույլտվությունը: Այս մասին հայտնում է երկրի էներգետիկայի վարչությունը։ Ֆիլիպինների էներգետիկայի փոխնախարար Ալեսանդրո Սալեսը հայտարարել է, որ թույլտվությունը գործում է ապրիլի 17-ից մինչև մայիսի 16-ը։ Իր հերթին Ֆիլիպինների էներգետիկայի նախարար Շերոն Գարինը հայտարարել է, որ երկիրն առաջվա պես 54 օրվա վառելիքի պաշար ունի։ Մարտին Միացյալ Նահանգները 30-օրյա արտոնություն էր տվել ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման համար, որի ժամկետը լրացել էր ապրիլի 11-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով