Մոսկվան ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցային գործընթացը և հույս ունի, որ հարցի կկարգավորվի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Բանակցային գործընթացը, որն այժմ ընթանում է, մենք ողջունում ենք», – ասել է Լավրովը մամուլի ասուլիսում։ «Հույս ունենք, որ այդ բանակցային գործընթացը թույլ կտա վերադարձնել Հորմուզի նեղուցով ազատ անցման իրադրությունն այն վիճակին, որում այն գտնվում էր մինչև այն պահը, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելն ագրեսիա սանձազերծեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ», – հավելել է նախարարը:



