Իր անձնական իրավունքները, ընտրական իրավունքները և այլն՝  ոչ մի կապ չունեին հայցադիմումի հետ, որը ներկայացրել ենք․ «Անկախ դիտորդ»-ի պատասխանը՝ Աննա Հակոբյանին

Աննա Հակոբյանը մեղադրում է Դանիել Իոաննիսյանին իր իրավունքների խախտման համար, պատրաստվում է նրա դեմ հայցեր ներկայացնել և ոչ միայն․ Փաշինյանի կինն իր փաստաբանական թիմին խնդրել է նաև դիտարկել «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հեղինակությանը, գործարար համբավին հասցրած վնասները հատուցելու պահանջով։ Իսկ առիթը՝ ապրիլի 22-ին «Անկախ դիտորդ»-ի դիմումն է վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Եթե վարչական դատարանը բավարարի դիմումը, ապա հիմնադրամին սպառնում է մինչև 6 մլն դրամ տուգանք։ «Հանրահայտ փաստ է, որ «Իմ քայլը» հիմնադրամի անվանումն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և ըստ այդմ Հիմնադրամի կողմից ընտրությունների նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան»,-նավելի վաղ նշել էր «Անկախ դիտորդ»-ը։ Աննա Հակոբյանն այս նկատառումներին անդրադառնալու համար հրատապ ասուլիս էր հրավիրել, որի շրջանակում հայտարարեց՝ սույնով խախտվել են իր՝ Սահմանադրությամբ, մի շարք օրենքներով ու միջազգային կոնվենցիաներով երաշխավորված իրավունքները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով