Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի համձնաժողովի նախագահի պաշտոնում: Վերընտրվելով նախագահի պաշտոնում՝ Սարգիս Խանդանյանը նշել է. «Անցած մեկ տարվա ընթացքում ինձ համար մեծ պատիվ էր ստանձնել Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի ընդհանուր հանձնաժողովի նախագահի պարտականությունները: Շնորհակալ եմ ձեր ցուցաբերած վստահության, ինչպես նաև ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանի գործընկերների հետ սերտ համագործակցելու հնարավորության համար՝ մեր ընդհանուր արժեքների առաջմղման գործում: Այս ժամանակահատվածում մեր հանձնաժողովը շարունակել է կենտրոնանալ մեր հասարակությունների առջև ծառացած ամենահրատապ մարտահրավերների վրա՝ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից մինչև հակամարտությունների ու անկայունության հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամերը: Ես ձգտել եմ առաջնորդել մեր աշխատանքը՝ առաջնորդվելով անաչառության, երկխոսության ու համագործակցության նկատմամբ ամուր հանձնառության սկզբունքներով»: ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը ընթանում է հուլիսի 4-8-ը Հաագայում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9614

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով