ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «միանգամայն անհրաժեշտ» էին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ԱՄՆ ուժերի կողմից Իրանին հուլիսի 8-ի գիշերը հասցված հարվածները «միանգամայն անհրաժեշտ» էին։ Ինչպես տեղեկանում է France 24-ից, այս մասին հուլիսի 8-ին Անկարայում լրագրողներին հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Կարծում եմ, որ դա միանգամայն անհրաժեշտ էր, քանի որ երբ կա հրադադար, և Իրանը գործնականում խախտում է հրադադարը, մենք տեսնում ենք, թե ինչ տեղի ունեցավ երեկ՝ նավերի վրա հարձակման հետ կապված, կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-ն ուժով արձագանքի», – ասել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով