Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան արդարացի պատասխան է տալիս Ռուսաստանին՝ հարվածներ հասցնելով նրա տարածքում գտնվող ռազմավարական օբյեկտներին: Նա տեղեկացրել է, որ ուկրաինական հեռահար միջոցներն արդեն հասել են Սարատովի մարզ, Թաթարստան և Բաշկորտոստան՝ հարվածներ հասցնելով ռազմաճակատի գծից 800-1500 կմ հեռավորության վրա, ինչպես նաև՝ Վորոնեժի մարզին: Նախագահը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի, հատուկ գործողությունների ուժերի, Անվտանգության ծառայության և հետախուզության զինվորներին՝ իրականացված գործողությունների ճշգրտության համար: Զելենսկին հաստատել է Սարատովի և Թաթարստանի նավթավերամշակման գործարանների խոցումը՝ ընդգծելով, որ ռուսները պետք է զգան, թե ինչպես է իրենց պետությունը շարունակում պատերազմը:



