Դոնալդ Թրամփի հայտարարությունը Իրանի հետ հրադադարի ավարտի մասին հանգեցրել է համաշխարհային ֆինանսական շուկաների ցնցման և էներգակիրների գների կտրուկ աճի։ ավելի քան 5 տոկոսով՝ գերազանցելով 78 դոլարը, իսկ եվրոպական բնական գազի գները նույնպես նույնքան բարձրացել են՝ հասնելով 49 եվրոյի 1 Մվտ/ժ դիմաց։ Ստեղծված անորոշության ֆոնին եվրոպական հիմնական ֆոնդային ինդեքսները, այդ թվում՝ բրիտանական FTSE100-ը, ֆրանսիական CAC-ը և գերմանական DAX-ը, կտրուկ անկում են գրանցել։ Միաժամանակ, ներդրողները սկսել են զանգվածաբար վաճառել պետական պարտատոմսերը, ինչը հանգեցրել է դրանց եկամտաբերության աճին՝ հասնելով վերջին ամիսների առավելագույն ցուցանիշներին։



