Հրդեհ ռեստորանային համալիրում

Հուլիսի 8-ին՝ ժամը 05։07-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։57-ին, մարվել՝ 06։40-ին։ Այրվել են խոհանոցի և թոնրատան տանիքները՝ ընդհանուր մոտ 120 քմ և կենցաղային իրեր։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորանային համալիրի մյուս հատվածներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով