ՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինի․ Անահիտ Մանասյանը հանդիպել է Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ

Ստրասբուրգում աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 7-ին հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, ինչպես նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ, արդյունավետ գործունեության ապահովման երաշխիքներն ու այդ նպատակով անվտանգ և նպաստավոր միջավայրի կարևորությունը։ Ընդգծվել է ՄԻՊ հաստատության անկախությանը միջամտության հնարավորություն ստեղծող օրենսդրական կարգավորումներն ու պրակտիկան բացառելու կարևորությունը: Անդրադարձ է կատարվել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին, փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերելի և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։ Վերահաստատել ենք մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և վերահաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9609

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով