Կառավարության նախորդ նիստից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին ճեպազրույցով հանդես եկավ, որի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝պատրա՞ստ է հրապարակայնորեն հանձնառություն ստանձնել աջակցելու ՀՀ տարածքում պատերազմական հանցագործությունների պատժմանը, նույնիսկ, եթե դա վերաբերի Ադրբեջանի ռազմական ու քաղաքական էլիտային։ «Ինքս ինձ համար որոշել եմ, որ այս թեմաներին անդրադառնալու եմ մաքսիմալ շիտակությամբ, ինչպես նախորդ հարցերին ի պատասխան՝ ասացի՝ այդ ամենը երկսայրի սուր է։ Մենք չպետք է մոռանանք Նոր Կտակարանի ուղերձը՝ «ինչ դատով դատեք, նույն դատով դատվելու եք, ինչ չափով չափեք, նույն չափով չափվելու եք»։ Համաձայն չեմ, որ հիմա ես ու դու նայենք իրար աչքերի մեջ ու խաբենք իրար ու, առավել ևս, խաբենք մեր ժողովրդին, որովհետև երկսայրի սուր է։ Այս խոսակցությունները հիմա գոյություն ունեն, իմիջիայլոց, փաստերը, որևէ մեկը դա չի ժխտում, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչի մասին ենք խոսում։ Եվ հենց սա է թակարդը, որից մենք չենք կարողանում դուրս գալ, իմ կարծիքն այն է, որ մենք պետք է այդ թակարդից դուրս գանք, և մենք դուրս ենք գալիս։ Մենք մեր յուղի մեջ պետք է տապակվենք, ամեն մեկս՝ մեր յուղի մեջ»,- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, Ջերմուկի դիրքերում դիրքապահ կանանց գլխատումներ ու անդամահատումներ էր տեղի ունեցել, որն ադրբեջանցի զինվորները նկարահանել ու



