Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 600-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսից լաբորատոր հաստատված մահերի թիվը հասել է 600-ի: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Մայիսի 15-ից մինչ օրս երկրի արևելյան Իտուրի, Հյուսիսային Կիվու և Հարավային Կիվու նահանգներում վիրուսով վարակվել է 1759 մարդ։ Տվյալները ներկայացվել են կառավարության՝ հուլիսի 8-ի երեկոյան հրապարակած զեկույցում։ Մահացության ցուցանիշը 34,1 տոկոս է: Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում հսկողության տակ է գտնվում 750 հիվանդ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով