Եթե Սամվել Կարապետյանը «կարող է վերականգնել» Ռուսաստանյան հայկական ապրանքների ներմուծումը, ուրեմն «կարող էր նաև սահմանել արգելքը»

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ Ռուսաստան ապրանքների արտահանման հարցով «ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ», բայց մանրամասնություններ չի հրապարակայնացրել։ Ռուսաստանի ՌԻԱ Նովոստի պաշտոնական գործակալությունը այդ տեղեկությունը փոխանցել է առանց խմբագրական միջամտության, ինչից հետևում է, որ ռուսական կողմը Հայաստանի վարչապետի հայտարարությանը առարկություն չունի։ Իհարկե, Ռուսաստան հայկական ապրանքներ ներկրման արգելքը քաղաքական որոշման հետևանք է, և հնարավոր վերականգնումը նույնպես ենթակա է ՌԴ նախագահի հաստատմանը։ Փաշինյանը ասել է, որ սպասում է «պայմանավորվածությունների իրականացմանը»։ Պարզ ասած, նա սպասում է Պուտինի որոշմանը։ Այս դեպքում Ռուսաստանի նախագահի հրապարակային հայտարարություն, անշուշտ, չի լինի։ Հնարավոր է, որ մոտակա օրերին կայանա Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց, որին կարող են հետևել «Ռոսսելխոզնադզորի» և «Ռոսպոտրեբնադզորի» որոշումները։ Ուշագրավ է, որ Միշուստինի հետ «ձեռք բերված պայմանավորվածությունների» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության նախօրեին «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը մամուլի ասուլիս է հրավիրել և անոնսավորել, որ ընդդիմությունը պատրաստվում է հայկական ապրանքների ներմուծումը վերականգնելու հարցով դիմել Ռուսաստանին։ Նա միանշանակորեն պնդել է, որ «գործող իշխանությունը այդ հարցը լուծել չի կարող»։ Հնարավոր է, Սամվել Կարապետյանը Ռուսաստանի գործարար շրջանակներում որոշակի կապեր ունի և տեղեկացվել է, որ Միշուստին-Փաշինյան հանդիպմանը «ձեռք են բերվել պայմանավորվածություններ», և հայկական ապրանքների ներմուծումը «տեսանելի ապագայում կվերականգնվի գոնե մասամբ», ուստի հանրությանը ներկայանում է որպես «հարցեր լուծող միակ գործիչ»։ Սամվել Կարապետյանի այդ հայտարարությունը ուշագրավ է նաև այլ առումով։ Խորհրդարանական ընտրապայքարի օրերին ՔՊ մի շարք պատասխանատուներ ակնարկել են, որ հայկական մթերքների Ռուսաստան մուտքի արգելքին «նպաստել է նաև ընդդիմությունը»։ Ավելի քան մեկ ամիս հետո խոսելով Ռուսաստան հայկական ապրանքների արգելքը վերացնելու իր կարողունակության մասին, Սամվել Կարապետյանը թույլ է տալիս եզրակացնել, որ նա «կարողունակ» էր նաև արգելք սահմանելու հարցում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով