Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները 2026 թվականի համար նախատեսված տարեկան պարգևավճարները կստանան սեպտեմբերի սկզբին՝ սպասվելիք ընտրություններից առաջ։ Ինչպես հայտնում է «Վեդոմոստի» պարբերականը և ռուսական այլ աղբյուրներ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը փակ նիստի ժամանակ հայտարարել է, որ պարգևավճարների վաղաժամ վճարումը հնարավոր է դարձել Պետդումայի բյուջեում առաջացած 2 միլիարդ ռուբլի տնտեսման շնորհիվ։ Պարգևավճարների չափը կախված կլինի ոչ թե պատգամավորական կարգավիճակից, այլ ղեկավարության կողմից սահմանված հատուկ KPI-ներից։ Պատգամավորներին խորհուրդ է տրվել այդ միջոցները խնայել ընտրարշավի համար։ Ութերորդ գումարման Պետդուման իր վերջին նիստը կանցկացնի հուլիսի 27-ին, իսկ ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 20-ին։



