Թուրքիայի նախագահ Թեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի առաջնորդներին նվիրել է անվանական ռևոլվերներ՝ մարտական փամփուշտներով։ Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը, ինքն էլ չկասկածելով, տուն է տարել լիցքավորված անվանական ռևոլվեր, որը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում իրեն նվիրել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Նվերը չեն բացել մինչև բելգիական պատվիրակության հայրենիք վերադառնալը։ Միայն վայրէջքից հետո է պարզվել, որ ներսում գտնվում է հրազեն և զինամթերք։ Ռևոլվերը անմիջապես փոխանցվել է օդանավակայանի ոստիկանությանը։ Զենքի հետագա ճակատագիրը առայժմ անհայտ է։



